Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի ընդդիմությունը ոգեւորված է Վրաստանի եւ Ուկրաինայի իրադարձություններով»


Ադբեջանական «Ազատլըգ» թերթի փոխանցմամբ, Անվտանգության եւ էներգիայի Նիքսոնի կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանը հույս է հայտնել, որ գալիք աշնանը Ադրբեջանում կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ:

Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում Բարանը ասել է, թե Ադրբեջանի ընդդիմությունը ոգեւորված է Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով եւ «ակնկալում է Միացյալ Նահանգների աջակցությունը՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը հասնելու գործում»: Մինչդեռ, ըստ Բարանի, կոռումպացված կլանը պայքարում է, որպեսզի կանխի արդար ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG