«Ընդդիմության գարնանային ցույցերի եւ քաղաքական այլ նուրբ թեմաների հեռուստատեսային լուսաբանումը շահեկան է եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, ով ամեն ինչ արել է, որպեսզի հեռուստակայանները մնան նրանց ձեռքում, ովքեր սատարում են իշխանություններին կամ չեն քննադատում նախագահի քաղաքականությունը», - եզրակացնում են «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (Committee to Protect Journalists) միջազգային կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի հեղինակները:
«2004-ի հարձակումները մամուլի վրա» վերնագրով զեկույցի հեղինակները փաստում են, որ ապրիլին Երեւանում տեղի ունեցած բուռն ցույցերի ժամանակ «Հայաստանի իշխանությունները չեն ապահովել լրագրողների անվտանգությունը». - «Որոշ դեպքերում իշխանություններն իրենք են ներգրավված եղել մամուլի դեմ կատարված հարձակումների մեջ»:
«Ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ անհաղորդ ոստիկանների աչքի առջեւ մոտ երկու տասնյակ մարդ հարձակվել են լրագրողների եւ օպերատորների վրա: Երեւանի դատարանը դատապարտել է հարձակվողներից երկուսին «գույքին միտումնավոր վնաս հասցնելու համար»՝ տուգանելով յուրաքանչյուրին 100 հազար դրամով, ինչը կազմում է 182 դոլար», - ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները վկայակոչել են «Ազատություն» ռադիոկայանը, որը հաղորդել է, թե, ըստ որոշ տուժածների եւ ընդդիմադիր մամուլի, այդ դատավարությունը պարզապես պատասխանատվության ենթարկելու պատրանք ստեղծելու՝ իշխանությունների փորձն էր: Զեկույցում նշվում են անցած տարի լրագրողների դեմ ձեռնարկված հարձակումների նաեւ այլ կոնկրետ դեպքեր:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն անդրադարձել է նաեւ «Ա1+» հեռուստաընկերությանը՝ նշելով. - «Եթերը վերահսկող քաղաքականացված մարմինները նախորդ տարիների նման Ձ004-ին նույնպես եթերից դուրս են թողել անկախ եւ ազդեցիկ «Ա1+» հեռուստաընկերությունը, որը խստորեն քննադատում էր իշխանություններին»:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որտեղ գերիշխում են նախագահ Քոչարյանի կողմնակիցները, 2002-ի ապրիլին «Ա1+»-ին զրկել է եթերից եւ դրանից ի վեր 8 անգամ մերժել է եթերի թույլտվություն ստանալու «Ա1+»-ի դիմումները», - փաստում են զեկույցի հեղինակները:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրերի համակարգող Ալեքս Լուպիսը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փաստել է. - «Ռուսաստանում եւ Հարավային Կովկասում իշխանություններն ավելի ու ավելի անհանդուրժող են դառնում անկախ լրատվության նկատմամբ: Նրանք ավելի ու ավելի են հենվում պետական պաշտոնյաների, քաղաքականացված դատարանների, ոստիկանության, դատախազության եւ հատուկ ծառայությունների վրա, փորձելով ահաբեկել եւ վախեցնել լրագրողներին՝ ստիպելով նրանց դիմել ինքնագրաքննության»:
Արմեն Դուլյան, Պրահա