Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ազգային Ժողովում ասուլիս է հրավիրել «Արդարություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` «Ընդդիմադիր կուսակցությունների բնականոն գործունեությունը խաթարելու մասին» թեմայով:

ՀՅԴ երիտասարդական միությունը կազմակերպում է երթ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից դեպի Եվրամիության գրասենյակ՝ հանձնելու նամակ, որով կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Եվրամիության այն երկրներին, որտեղ դեռ չեն ճանաչել այն: Այնուհետեւ երթը կշարժվի դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշահամալիր՝ Աջափնյակում:

Սահմանադրական դատարանը կքննարկի Հայաստանի եւ Ռուսաստանի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրած պայմանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Երեւանի Սլավոնական համալսարանում կբացվի Իրանագիտության կենտրոն:

Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը կհանդիպի Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:

Խորհրդի հերթական նիստ կանցկացնի ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը:

«Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» կազմակերպությունը կներկայացնի «Այլընտրանքային քրեական պատիժների կիրառումը Հայաստանում» հրապարակումը, որի հիմքում ընկած հետազոտությունները իրականացվել են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG