Մատչելիության հղումներ

Լիբանանը Հայաստանին խնդրում է օգնել ականազերծման աշխատանքներում


Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժիբրայիլ Բուտրոս Ժաարային: Դեսպանը նախարարին խնդրել է «քննարկել մասնագետ ականազերծողների մեկ խումբ Լիբանան ուղարկելու հարցը»:

Նախարար Սարգսյանը, ինչպես փոխանցում է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման սկզբում խորին ցավակցություն է հայտնել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կապակցությամբ:

«Մենք ինքներս մեր մաշկի վրա զգացել ենք ահաբեկության հետեւանքները ու գիտենք, թե դա ինչպիսի ծանր կորուստ է: Վստահ եմ, որ ժողովրդի կյանքը, ի վերջո, կվերադառնա իր բնականոն հուն», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG