Մատչելիության հղումներ

Վիեննայում հրապարակվելու է ԵԱՀԿ դիտորդների զեկույցը


Մարտի 17-ին Վիեննայում հրապարակվելու է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը Ղարաբաղին հարող շրջանների վիճակի վերաբերյալ:

Նախօրեին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այս ամսվա սկզբին Պրահայում հանդիպել է համանախագահների հետ, իսկ Վարդան 0սկանյանը հիվանդության պատճառով չէր ժամանել Չեխիայի մայրաքաղաք:

Գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերի գլխավորած փաստահավաք առաքելության զեկույցի հրապարակմանը ներկա է լինելու ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը:

«Լաչինի շրջանում իրոք իրականացվում է պետության կողմից խրախուսվող եւ հովանավորվող վերաբնակեցում, սակայն մյուս շրջաններում, հակառակ հաճախ հնչող կարծիքների, նման բան տեղի չի ունենում», - անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

ԵԱՀԿ դիտորդները տարածաշրջան էին այցելել անցած ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ում բարձրացրել էր Ղարաբաղին հարող տարածքների վերաբնակեցման հարցը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG