Մատչելիության հղումներ

Վարդան 0սկանյանն այսօր մեկնում է Ժնեւ


Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը մեկնում է Ժնեւ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանին:

Հանձնաժողովը բաղկացած է 53 անդամ երկրներից: Դրանցից մեկը Հայաստանն է, որը իր անդամությունը կպահպանի մինչեւ 2007 թվականը:

ՄԱԿ-ի հանձնաժողովի կազմում են այնպիսի երկրներ, որոնց միջազգային կազմակերպությունները մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ: Խոսքը, մասնավորապես, Սուդանի, Կուբայի, Չինաստանի, Զիմբաբվեի եւ Նեպալի մասին է:

«Հանձնաժողովի անդամ շատ երկրներ, որոնց ներկայացուցիչները առաջիկա շաբաթներին խոսելու են մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է իրենք դատապարտվեին հենց այդ իրավունքները խախտելու համար», - նախօրեին ասել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Քենեթ Ռոթը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը առաջարկել է հիմնովին փոխել 1946 թվականին ստեղծված հանձնաժողովի ձեւավորման կարգը:

Վարդան 0սկանյանն այս շաբաթ ելույթ կունենա Մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջանում, կհանդիպի հանձնաժողովի ղեկավարության եւ այլ պաշտոնյաների հետ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG