Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» թերթը այսօրվա իր խմբագրականում կարծիք է հայտնում, որ Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերումը կիմաստազրկի նաեւ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը:
«Դեպի Հայաստանում ռուսաստանյան ռազմակայան տանող ուղին անցնում է Վրաստանի տարածքով, ինչի պատճառով էլ Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների առկայությունը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես երաշխիք, որ այդ ճանապարհը չի արգելափակվի», - գրում է թերթը: - «Իսկ եթե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի հետ կապն իրականացվի օդային ճանապարհով, դա անկայուն եւ ոչ հուսալի կդարձնի այդ կապը»:
Խմբագրականի հեղինակի եզրահանգմամբ՝ Ռուսաստանի ազդեցության կորուստը Վրաստանում անխուսափելիորեն հանգեցնելու է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը ողջ Անդրկովկասում:
Երեկ Վրաստանի խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որով պահանջում է մինչեւ տարեվերջ դուրս բերել Բաթումիում եւ Ախալքալակում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները:
Արմեն Դուլյան, Պրահա