«Ինչքանո՞վ խելքին մոտ է, որ Ադրբեջանը, իր նավթային ռեսուրսները եւ կոմունիկացիոն առավելությունները օգտագործելով, առաջիկայում վագրի թռիչք կգործի եւ, բազմապատկելով ռազմական ներուժը, ուժային միջոցներով «կլուծի» Ղարաբաղի խնդիրը, ինչպես աջուձախ հոխորտում են ադրբեջանցի բարձրաստիճանները». «Հայոց աշխարհ»-ի թղթակցի ձեւակերպած այս հարցին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը արձագանքում է. - «Դուք կարծում եք՝ այդ սպառնալիքներն ինչ-որ մեկի վրա իսկապես ազդո՞ւմ են... Հաչան շունը չի կծում: Նա, ով համապատասխան ռազմական ներուժ ունի եւ մտադիր է պատերազմի միջոցով լուծել խնդիրը, ոչ թե զբաղված է սպառնալիքներով, այլ հարձակվում է»: Ըստ քաղաքագետի, Ադրբեջանում, ըստ էության, նավթ չկա էլ:
«Առավոտ» թերթն այսօր խմբագրականում ընդգծում է. - «Քաղաքական դիրքորոշման մեջ «տարածքային» եւ «իրավական» տարրեր մտցնելը թուլացնում է Հայաստանի դիրքերը եւ շեղում է մեր պայքարի հիմնական ուղղությունից. ազգերը կարող են ինքնորոշվել, եթե նրանց վրա հարձակվում են (ինչպես Ադրբեջանն է արել), նրանք իրավունք ունեն ինքնապաշտպանվելու, Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ այդ դեպքում չի ապահովվելու Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու այլ իրավունքները: Գործնականում այսպիսի դիրքորոշումն է հնարավոր պաշտպանել, եւ այս դեպքում ամեն ինչ իրոք կախված կլինի դիվանագիտական վարպետությունից»: «Իրավունք» թերթի վերլուծությամբ՝ պաշտոնական Երեւանը պարզապես «պատրվակներ է որոնում, որպեսզի ձգձգի Լեռնային Ղարաբաղի շուրջ նախնական փաստաթղթի ստորագրումը». - «Եվ մամուլում եղած արտահոսքերը, թե շուտով շրջանառության մեջ հայտնվելու են ամերիկյան ծագում ունեցող կոմպրոմատներ մեր բարձրաստիճան իշխանավորների եւ նրանց հովանավորյալ օլիգարխների վերաբերյալ, պետք է համարել Վաշինգտոնի պատասխանը ձգձգման փորձերին: Ավելին՝ ձգձգումը, որպես այդպիսին, իր ռեսուրսները է’լ ավելի կսպառի մարտի վերջին Հայաստան Վլադիմիր Պուտինի այցից հետո»: «Հայաստանը Արցախի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստորագրի թերեւս մինչեւ աշուն», - գրում է մեկնաբանը: - «Իսկ աշնանը սկսվելու է պայթյունավտանգ այնպիսի իրավիճակ, ինչպիսին է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրարշավը Հայաստանում: Կոալիցիան պարզապես ներսից պայթելու է»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, մեկնաբանի ձեւակերպմամբ՝ Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը ցույց է տվել, որ «Սորոսի եւ այլ նման հիմնադրամների հսկայական ֆինանսական ռեսուրսները ի վիճակի են հարթել ցանկացած տարաձայնություն եւ չեզոքացնել իշխանական ցանկացած ներգործություն»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի համոզմամբ՝ «ժողովրդավարության ռեսուրսով Հայաստանն ավելին է, քան Ուկրաինան եւ Վրաստանը». - «Ժողովրդավարական ուժերի միավորումն էլ Հայաստանում միանշանակ կլինի եւ շատ շուտով»: Հայաստանում նկատվող նախընտրական ներկայիս որոշ դրսեւորումներն էլ նախկին վարչապետը «Իրավունք»-ի հարցազրույցում բացատրում է այսպես. - «Իշխանական թեւում համոզվել են, որ Ռոբերտ Քոչարյանը մնացող չէ, դրա համար էլ ընտրարշավ են սկսել: Իսկ Քոչարյանն էլ հասկացել է, որ հերթական ընտրությունների պարագայում ավելի է դժվարանալու իշխանությունը իր իրավահաջորդին փոխանցելու գործը, քան հիմա»:
«Առավոտ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամրապնդվում են ենթադրությունները, որ արդեն մայիսի վերջից սկսվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի շարք համայնքներում կվերածվեն հերթական գողական ռազբորկաների, իսկ համայնքները՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ների. - «Ընդ որում, իրենք՝ գործող թաղապետերն ու այդ տեղերի հավակնորդ «անունով» տղերքը չեն էլ թաքցնում, որ պատրաստ են իրար կոկորդ պատռել՝ հանուն թաղապետի աթոռի: Արդեն վաղուց է հայտնի, որ Հայաստանում ընտրվելու համար հարկավոր է ոչ թե ժողովրդի վստահությունը վայելել, այլ ունենալ զինված ջոկատներ եւ իշխանության դաբրոն», - ձեւակերպված է «Առավոտ»-ում: «Հայկական ժամանակ»-ը իր հերթին բնորոշում է. - «Վերջին ժամանակներս Հայաստանում ֆեոդալական կարգերի վերադարձի լուրջ միտում է նկատվում, երբ այս կամ այն համայնքի ընտրված պաշտոնյան իրեն համարում է այլեւս այդ համայնքի սեփականության վկայականի տերն ու հաջորդ բոլոր ընտրություններին պատրաստվում է հանդես գալ սեփականատիրոջ իրավունքով: Երբ լսում ես Երեւանի գործող թաղապետերին, տպավորությունն այն է, որ այդ մարդիկ բրոնյա են արել տվյալ թաղն ու խիստ անձնական վիրավորանք են համարում մեկ այլ թեկնածուի՝ նույն համայնքում առաջադրվելու հանդգնությունը»:
«Առանց հեռուստատեսության հեղափոխություն չի լինում», - շեշտադրվում է այսօր «Այբ-Ֆե» թերթում: - «Մասնավորապես, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, այս պարզունակ ճշմարտությունը հասկանալով, որոշել է հեռուստաընկերություն ձեռք բերել եւ դիմել է երեք հեռուստաընկերությունների՝ «Ար», «Կենտրոն», «ԱԼՄ»: Հրանտ Վարդանյանը միանգամից հրաժարվել է թեկուզ չնչին մասնաբաժին վաճառել»: «Կենտրոն» հեռուստաընկերության նախկին տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ խոսեցինք՝ երկու ժամ հետո նրան գործից հանեցին», - ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության ղեկավարը: Իսկ «ԱԼՄ»-ի հետ բանակցությունները կարծես շարունակվում են:
Վաչե Սարգսյան