Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը ընդունել է «Վրաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների մասին» որոշումը


Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը միաձայն ընդունել է «Վրաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների մասին» որոշումը:


«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում ընդգծվում է, որ Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանները չունեն իրավաբանական կարգավիճակ, եւ «եթե մինչեւ մայիսի 15-ը ռուսական կողմը չհամաձայնի ընդունել Վրաստանի համար ընդունելի ժամկետները, վրացական կողմը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի»:

«Ախալքալակի ռուսական ռազմակայանի դուրսբերումը որեւէ տնտեսական վնաս չի հասցնի տեղի հայերին», - գործակալությանը հայտնել է Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ Գոգա Խաչիձեն: Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությունը եւ միջազգային կազմակերպությունները մշակել են Ջավախքի եւ, մասնավորապես, Ախալքալակի զարգացման մի շարք ծրագրեր:

Ախալքալակի ռուսական զորակայանի դուրսբերման դեմ են հանդես գալիս Ջավախքի հայերը, որոնց խոսքերով՝ ռազմակայանը երաշխավորում է իրենց անվտանգությունը եւ ապահովում շուրջ 2 հազար աշխատատեղ:

«Կավկազպրես»-ը վկայակոչում է Ջավախքի «Վիրք» հայկական կուսակցության առաջնորդի խոսքերը. - «Ջավախքի հայերը կանեն հնարավոր ամենը ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումը կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG