Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների հունական համայնքը կօգնի Լեռնային Ղարաբաղին


Ինչպես հաղորդում է «Day.az» ինտերնետային կայքը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այս տարվա վերջին նախատեսում են սկսել մայրաքաղաքը Ստեփանակերտից Շուշի տեղափոխելու հետ կապված միջոցառումները: Այդ կապակցությամբ Ղարաբաղի իշխանություններին իրենց աջակցությունն են ցուցաբերելու հայկական սփյուռքի կազմակերպությունները:

Ըստ «Day.az»-ի, Շուշին Ղարաբաղի մայրաքաղաք տեսնելու ցանկաթյուն ունի նաեւ Միացյալ Նահանգների հունական համայնքը: Այսպես, հունական հեղինակավոր «L100» կազմակերպությունը նախատեսում է այդ նպատակների համար հատկացնել 5 միլիոն դոլար:

Օրերս կազմակերպության նիստում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել եւ հավանության է արժանացրել նաեւ «Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաներին օգնություն ցուցաբերելու» առաջարկը:

«Day.az»-ի փոխանցմամբ, կազմակերպությունը որոշում է կայացրել նաեւ Բոստոնի համալսարանի Կրոնի, մշակույթի եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտում անցկացնել «Լեռնային Ղարաբաղ. հայերի ազգային-ազատագրական պայքարը» թեմայով միջազգային գիտաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG