Մատչելիության հղումներ

Մոսկվայի բնակիչները պահանջում են կանգնեցնել հայկական գործարար կենտրոնի շինարարությունը


Ինչպես փոխանցել է «Ռեգնում» գործակալությունը, հինգշաբթի օրը Մոսկվայում բողոքի ցույց են իրականացրել թիվ 1189 մանկապարտեզի ծնողական կոմիտեի ներկայացուցիչները: Նրանք բողոքել են մանկապարտեզի տեղում Հայկական գործարար կենտրոնի կառուցման դեմ:

«Մենք դեմ չենք Մոսկվայում Հայկական գործարար կենտրոնի կառուցմանը, սակայն չենք գտնում, որ դրա համար տասնյակ երեխաներ պետք է դուրս շպրտվեն իրենց մանկապարտեզից: Քաղաքը պետք է հայկական կողմին առաջարկի նոր շինհրապարակ», - ասել է Մոսկվացիների պաշտպանության կոմիտեի գործադիր քարտուղար Ալեքսեյ Նավալնին:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր Մոսկվայում «Երեւան» առեւտրի կենտրոն, հյուրանոցային-գործածար կենտրոն, մեծածախ առեւտրի համալիր կառուցելու մասին համաձայնություն:

Ռուսաստանի մայրաքաղաքաի իշխանությունները որոշել են, թե շինարարության համար ամենահարմարը Մոսկվայի կենտրոնում գնվող թիվ 1189 մանկապարտեզի տարածքն է, իսկ որպես հատուցում առաջարկվել է մեկ այլ մանկապարտեզ, որը «Ռեգնում» գործակալության աղբյուրի համաձայն, վթարային վիճակում է, ավելի փոքր է եւ չի համապատասխանում սանիտարական նորմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG