Կառավարության աշխատակազմի ղեկակավար, նախարար Մանուկ Թոփուզյանը, հինգշաբթի օրը ընդունելով կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի հավաքված տոնավաճառներում առեւտրով զբաղվողների ներկայացուցիչներին, ասել է, թե հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) պարտադիր կիրառման մասին օրենքը նրանց նկատմամբ չի գործադրվի մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը:
Կառավարության վերջին երկու նիստերը ուղեկցվում են հարյուրավոր վաճառականների բողոքի ցույցերով։ Նրանք պահանջում են իրենց նկատմամբ չկիրառել հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառման պահանջը եւ սահմանափակվել միայն հաստատագրված վճարներ գանձելով:
«Համապատասխան գումարները տալիս ենք, դեռ ավելին», - Ազատություն» ռադիոկայանին ասաց բողոքավորներից մեկը՝ ավելացնելով, որ եթե հսկիչ դրամարկղային մեքենաները տեղադրեն, իրենք չեն կարողան ապահովել նվազագույն հասույթ: - «Դա կնշանակի, որ մենք պետք է չաշխատենք»:
«Չորս երեխա եմ պահում: Գնամ գողությո՞ւն անեմ, որ պահեմ», - ասաց վրդովված մի տղամարդ: - «Գործարան էլ չկա, որ գնանք աշխատենք»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանը, ցուցարարների նեկայացուցիչներին ասել է, որ տոնավաճառներում հսկիչ դրամարկղերի կիրառման մասին օրենքը ապրիլի 1-ից չի կիրառվի: Առաջիկայում կընդունվի «Անհատ ձեռներեցի մասին» օրենք, որը կգործադրվի միայն հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Ատոմ Մարգարյան