Մատչելիության հղումներ

Հայաստանը «առավել արդյունավետությամբ է հետապնդելու» հայ օդաչուների ազատ արձակման հարցը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ով փետրվարի 21-22-ին Հասարակածային Գվինեայից վերադառնալուց հետո հիվանդության պատճառով առաջին անգամ էր հանդիպում լրագրողներին, չորեքշաբթի օրը հույս հնչեցրեց աֆրիկյան այդ երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով դատապարտված 6 հայ օդաչուների ազատ արձակման առումով:

Օսկանյանը Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հանդիպումներ էր ունեցել երկրի վարչապետի, արտգործնախարարի եւ գլխավոր դատախազի հետ:

Նրան հնարավորություն էր տրվել նաեւ այցելել բանտ եւ զրուցել հայ օդաչուների հետ: Գվինեական դատարանը օդանավի հրամանատար Աշոտ Կարապետյանին եւ անձնակազմի հինգ անդամներին դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման:

Այսօրվա ասուլիսում Վարդան Օսկանյանը փոխանցեց, որ Հասարակածային Գվինեայի իշխանությունները խոստացել են «լրջորեն քննարկել» խնդիրը:

«Փաստորեն կոնտակտ հաստատվեց բավական բարձր մակարդակով, ինչը, կարծում ենք, կնպաստի հետագայում մեր կողմից մեր օդաչուների ազատ արձակման կամ նրանց Հայաստան տեղափոխման հարցը առավել արդյունավությամբ հետապնելու», - ասաց արտգործնախարարը:

Նա փոխանցեց նաեւ, որ «բանտային պայմանները բավական ծանր են». - «Տղաների վիճակը, գոնե բարոյահոգեբանական առումով, բավական ծանր է... Ֆիզիկական առումով եւ չեմ կարող գնահատական տալ: Արտաքուստ, իհարկե, մի քիչ հոգնած, ընկճված տեսք ունեն»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG