Հայաստանի ոստիկանության համակարգում ներկայումս կազմավորման փուլում են առանձին բաժիններ, որոնք զբաղվելու են բացառապես նախորդ մի քանի տարիների ընթացքում չբացահայտված հանցագործությունների բացահայտմամբ:
Վերջին տարիների ընթացքում մի քանի տասնյակ չբացահայտված եւ կասեցված քրեական գործերից են, օրինակ, 2003 թվականի հուլիսի 2-ին Երեւանի պետական համալսարանի Ռուսական բանասիրության ֆակուլտետրի դեկան Կարեն Մկրտչյանի սպանությունը, կամ 2001-ի սեպտեմբերի 11-ին երկրի վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանի սպանությունը:
Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նման բաժիններ ստեղծվելու են ոստիկանության գրեթե բոլոր ծառայություններում:
Հայաստանի գլխավոր դատախազության հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնի վարիչ Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը փոխանցեց, որ միայն ծանր հանցագործությունների մասով 2003 թվականին չի հաջողվել բացահայտել 11 սպանություն եւ 7 սպանության փորձ, 2004-ին՝ համապատասխանաբար 12 եւ 6:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կոնկրետ գործերի մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ նշված բաժինները դեռեւս կազմավորման փուլում են:
Այդուհանդերձ, բարձրաստիճան ոստիկանները հավաստիացնում են, որ նման հանցագործությունները «չբացված չեն մնալու»:
Անցած ամիս Հայաստանի դատախազության կոլեգիայի նիստում երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովեփյանը խիստ քննադատության ենթարկեց ոստիկանության աշխատանքը՝ հայտարարելով, որ հանձնարարել է բոլոր դատախազներին աջակցել հետաքննիչներին հանցագործությունների բացահայտման հարցում:
Կարինե Քալանթարյան