Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին կարգավորման նոր ծրագիր է առաջարկում Աբխազիային եւ Հարավային 0սիային


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Աբխազիային եւ Հարավային 0սիային առաջարկում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր, որի հիմքում կարող է դրվել Հարավային Թիրոլի կարգավիճակը:

Սահակաշվիլին արդեն եղել է Հարավային Թիրոլում: Առաջիկայում այնտեղ կմեկնեն նաեւ Ցխինվալի եւ Սուխումիի ներկայացուցիչները: Սահակաշվիլու խոսքերով, անջատողականները պետք է ընտրություն կատարեն տնտեսական զարգացման եւ մշտական կիսապատերազմական վիճակի միջեւ:

Նա ասել է նաեւ, թե Վրաստանն ընդունում է աբխազական եւ հարավօսական հարցերում Մոսկվայի առանձնահատուկ դերը:

Հարավային Թիրոլը երկրամաս է, որը ժամանակին պատկանել է Ավստրիային եւ 1919 թվականից գտնվում է Իտալիայի տնօրինության ներքո: 1972 թվականին Հարավային Թիրոլն ինքնավարություն է ստացել:

Ներկայումս Հարավային Թիրոլում բնակվում է շուրջ 460 հազար մարդ: Գերմաներենն ու իտալերենն ունեն հավասար իրավունքներ Հարավային Թիրոլի 70 պատգամավոր ունեցող խորհրդարանում: Հավաքվող հարկերի 85 տոկոսը Հռոմը վերադարձնում է Հարավային Թիրոլ:

Վրաստանի նախագահը ասել է, թե աբխազներն ու օսերը կարող ստանալ ավելի ընդարձակ իրավունքներ, քան ունեն թիրոլցիները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG