Մատչելիության հղումներ

Վրաստանում պահանջում են պատասխանատվության ենթարկել Էդուարդ Շեւարդնաձեին


Մարդու իրավունքների համավրաստանյան ընկերակցությունը այսօրվանից սկսելու է բողոքի ցույցեր՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին:

Կազմակերպության նախագահ Գեորգի Կերվալիշվիլին «Կավկազպրես» գործակալությանը ասել է, թե Շեւարդնաձեն պետք է պատասխան տա Վրաստանի ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար՝ երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելը, Զվիադ Գամսախուրդիայի բնռի հեռացումը իշխանությունից, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը:

Կազմակերպությունը նախկինում արդեն դիմել էր Վրաստանի Գլխավոր դատախազությանը՝ նախկին նախագահի դեմ «իրավական գործողություններ» սկսելու պահանջով, որը մնացել էր անպատասխան:

Գեորգի Կերվալիշվիլիի կարծիքով, ներկայիս իշխանությունները սատարում են Էդուարդ Շեւարդնաձեին, քանի որ Սահակաշվիլի - Ժվանիա - Բուրջանաձե եռյակը իշխանության է եկել ոչ առանց նախկին նախագահի աջակցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG