Մատչելիության հղումներ

Սորոսի հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել Ադրբեջանում ծախսած գումարների վերաբերյալ


«Սորոսի հիմնադրամը Ադրբեջանում երբեք չի իրականացրել հեղափոխական քաղաքականություն եւ որեւէ կուսակցության ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել», - շաբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարել է Բաքվում Սորոսի հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Ֆարդա Ասադովը:

Ասադովը տեղեկացրել է, որ անցած տարի հիմնադրամը Ադրբեջանում իրականացրած ծրագրերին տրամադրել է 2 միլիոն 790 հազար դոլար: Այդ գումարի առյուծի բաժինը՝ 1,7 միլիոնը, ծախսվել է «Քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքերով, «Բաց հասարակության ինստիտուտ – Սորոսի հիմնադրամ» -ի՝ անցյալ տարի ծախսած գումարների 77 տոկոսը բաժին է ընկել մասնավոր, 23-ը՝ պետական սեկտորին:

«Որոշ կառույցներ հասարակական կազմակերպությունների սեկտորը զարգացնելու՝ մեր հիմնադրամի քաղաքականությունը դիտում են որպես սպառնալիք իրենց քաղաքական շահերին, այդ պատճառով էլ քննադատում են մեզ», - հայտարարել է Ասադովը՝ հիշեցնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG