Մատչելիության հղումներ

Պորտ Կավկազ-Փոթի լաստանավային փոխադրումները կսկվեն այս շաբաթ


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Սեւ ծովում ուժեղ փոթորիկի պատճառով շաբաթ օրը հետաձգվել էր Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ)- Փոթի լաստանավային ուղու բացումը:

«Ռուսական կողմը լուծել է տեխնիկական խնդիրները եւ մենք սպասում ենք միայն եղանակի փոփոխմանը: Լաստանավային կապը կսկսի գործել 2-3 օրից», - հայտնել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության տրանսպորտային վարչության պետ Իրակլի Տակտակիշվիլին:

Ռուսաստանը եւ Վրաստանը կապող լաստանավի գործարկումը նախատեսվում էր դեռեւս հունվարի 20-ին, սակայն երկու անգամ հետաձգվել էր՝ ռուսական կողմի խնդրանքով: Վագոններ տեղափոխոխող նման լաստանավային կապ Վրաստանը ուներ տարածաշրջանային բոլոր երկրների՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի հետ:

Շաբաթը մեկ գործող լաստանավը տեղափոխելու է 25-30 վագոն, որոնց մի մասը գալու է նաեւ Հայաստան: Այս ճանապահով Ռուսաստանից Հայաստան եկող բեռների տեղափոխման ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG