Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ Գորան Լենմարկերի զեկույցը


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի շուրջ Գորան Լենմարկերի զեկույցը: Իսկ մինչ այդ տեղի կունենա զեկույցի քննարկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:

ANS գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սայադ Արանը հայտնել է, թե պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս ամսվա ընթացքում: Պատգամավորի խոսքերով, առայժմ հայտնի չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը:

Սայադ Արանի կարծիքով, Լենմարկերի զեկույցի ընդունումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կարեւոր դեր կխաղա «Ադրբեջանի արդարացի դիրքորոշման աջակցման» գործում: Պատգամավորը նաեւ չի բացառել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանը որպես «ագրեսոր», իսկ Լեռնային Ղարաբաղում ուժերը՝ «անջատողական» ճանաչելու մասին փաստաթղթի ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG