ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, որ անցած ամիս այցելել էր Լեռնային, իր հաշվետվությունը չի հրապարակի մինչեւ մարտի 17-ը: Այդ օրը հաշվետվությունը Վիեաննայում կներկայացվի ԵԱՀԿ Մշտական խորհրդին:
Ադրբեջանական ANS գործակալության հաղորդմամբ, փաստահավաք առաքելության հաշվետվությունը քննարկել եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով Պրահա էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը, որը, սակայն, չկայացավ վերջինիս հիվանդության պատճառով:
Գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերի գլխավորած ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններում վերաբնակեցման մասին Բաքվի պնդումների ճշմարտացիությունը պարզելու նպատակով փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում իրականացրած զննման եւ բնակիչների հարցման արդյունքները երկուշաբթի օրը ներկայացրել էր Մինսկի խմբի համանախագահներին: