Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել տարածաշրջանի երկրների հետ


«Իրանը պատրաստ է չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել տարածաշրջանի երկրների հետ», - Թեհրանում Պարսից ծոցի 15-րդ միջազգային գիտաժողովում հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամխանին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նախարարը շեշտել է, թե ըստ այդ համաձայնագրի, տարածաշրջանի երկրները չեն կարողանա իրենց երկրի տարածքում ռազմական հենակետեր տրամադրել օտար երկրներին՝ երրորդ երկրի վրա հարձակում կատարելու նապտակով:

Ալի Շամխանին շեշտել է նաեւ, թե Իրանի միջուկային հզորությունները տարածաշրջանի համար սպառնալիք չեն ներկայացնում: Հակառակը՝ կարող են զսպող հանգամանք համարվել տարածաշրջանային անվտանգությունը երաշխավորելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG