Մատչելիության հղումներ

Կառավարության հասցեին «Օրինաց երկիր»-ի պատգամավորների քննադատությունը «աշխատանքային գործընթաց է»


«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների խիստ քննադատությունը կառավարության հասցեին ոչ մի բանով էլ չի ավարտվի. աշխատանքային գործընթաց է», ֊- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հինգշաբթի օրը ասաց Ազգային Ժողովի խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա ասաց նաեւ, թե հետամուտ չի լինելու, որպեսզի հիմնավորի Ազգային Ժողովի նախագահին առընթեր խորհուրդներ ստեղծելու իրավական լինելը:

«Որովհետեւ դրանք իրավական են», - իր համոզմունքը կրկին հնչեցրեց խորհրդարանի խոսնակը:

Նշված խորհուրդների իրավական լինելու կապակցությամբ մամուլում կասկած էր արտահայտել երկրի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Թերեւս դրա արձագանքն էր այն, որ «Օրինաց երկիր»-ի պատգամավորները Ազգային ժողովում անցած երեքշաբթի խիստ քննադատություն հնչեցրին կառավարության հասցեին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG