Մատչելիության հղումներ

Թբիլիսիում անցկացվել է «հաշտեցման երթ»


Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը եւ Վրաստանի Հայկական միությունը հինգշաբթի օրը Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել՝ փորձելով լուծել Հայ եւ Վրաց եկեղեցիների միջեւ Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները:

«Կավկազպրես» գործակալությանը Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանից հայտնել են, թե պատմականորեն Նորաշենը վրացական է եղել, եւ «եկեղեցում այժմ պատարագ չի մատուցվում հայկական կողմի բողոքների պատճառով»:

Մի քանի ամիս առաջ Նորաշեն եկեղեցու բակում հայտնվել էին վրացական շիրմաքարեր, իսկ փետրվարի սկզբին նույն բակում պղծվել էին հայկական շիրմաքարերը:

Փետրվարի 15-ին ավարտված վերանորոգումից հետո Նորաշենը օծվել էր որպես վրաց ուղղափառ եկեղեցի, սակայն տեղի հայ համայնքի բազմաթիվ բողոքներից հետո Իլիա Երկրորդ կաթողիկոսը որոշել էր փակել եկեղեցին:

Ակցիայի մասնակիցները «հաշտեցման երթով» անցել են Սիոնի Մայր տաճարից մինչեւ Նորաշեն:

«Մենք ցանկանում ենք ապացուցել, որ հայերն ու վրացիները կիսելու բան չունեն», - նշել են ակցիայի կազմակերպիչները՝ ավելացնելով, թե «հաշտեցման երթը» համաձայնեցված է երկու եկեղեցիների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG