Գործակալությունների փոխանցմաբ, հինգշաբթի երեկոյան Բաքվում իր բնակարանի շքամուտքում հրազենից սպանվել է «Մոտիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը:
Ըստ հետաքննության նախնական տվյալների, հնչել է 5-7 կրակոց, իսկ սպանության պահին շենքում անջատվել է լույսը եւ հեռախոսակապը: Սպանության առթիվ հարուցված է քրեական գործ:
Էլմար Հուսեյնովի սպանությունը առաջացրել է կուսակցությունների, լրագրողների, իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների բողոքի ալիք, ովքեր պատրաստվում են դիմելու նախագահ Ալիեւին՝ հանցագործներին անհապաղ գտնելու եւ պատժելու կոչով:
Հուսեյնովի սպանության կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Բաքվի ոստիկանապետ Մագերամ Ալիեւը. - «Հայտնի լրագրող Հուսեյնովի սպանությունը իրականացվել է Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը սրելու նպատակով եւ դա սադրանք է՝ պետության եւ իշխանությունների դեմ»:
38-ամյա Էլմար Հուսեյնովը վերջին 10 տարիներին զբաղվել է լրագրությամբ, եղել է «Բակինսկի բուլվար» թերթի խմբագիրը, այնուհետեւ հիմնադրել եւ խմբագրել է «Մոնիտոր» ամսագիրը, որը հայտնի է հակաիշխանական հրապարակումներով: Ամսագիրը բազմիցս փակվել է, իսկ ինքը Հուսեյնովը եւ մյուս աշխատակիցները մի քանի անգամ ենթարկվել են դատական պատասխանատվության: