Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին Մոլդովային կոչ է արել «դիմակայել ճնշումներին եւ շանտաժին»


Առաջիկա կիրակի օրը Մոլդովայում կայանալիք ընտրություններից 4 օր առաջ Քիշնեւ այցելած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է Մոլդովային «դիմակայել ճնշումներին եւ շանտաժին»՝ ակնարկելով Ռուսաստանը:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին նշել է, թե Քիշնեւ է ժամանել՝ «քաջալերելու ժողովրդավարությունը»:

«Ես չեմ եկել որեւէ թեկնածուի պաշտպանելու: Մեզ համար կարեւոր է, որ այս ընտրությունները լինեն ազատ եւ ժողովրդավարական, զերծ ճնշումներից եւ շանտաժից», - ասել է Սահակաշվիլին:

Իր հերթին Մոլդովայի կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը, որը նախկինում համարվում էր Մոսկվայի դաշնակիցը, նշել է, թե Մոլդովայի ապագան սերտորեն կապված է Եվրոպայի հետ:

Կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Վորոնինի գխավորած Կոմունիստական կուսակցությունը զգալիորեն առաջ է իր հակառակոդներից:

Նախագահներ Վորոնինը եւ Սահակաշվիլին ստորագրել են նաեւ երկու փաստաթուղթ եւ կրկին ճանաչել Մոլդովայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG