Մատչելիության հղումներ

Բաքվի բնակիչը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից՝ ստեղծելով «անկախ պետություն»


Բաքվի բնակիչ Սամիր Մամեդովը, ի նշան բողոքի երկրում տիրող անարդարությունների դեմ, հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից, իր երկսենյականոց բնակարանը հռչակել է անկախ պետություն՝ այդտեղ հաստատելով «սահմանադրական միապետություն»:

Ըստ «Ռեգնում» գործակալության, Մամեդովը հրաժարվում է վճարել հարկերն ու կոմունալ ծախսերը: Նա հիմա աշխատում է օրենսդրության ու պետական խորհրդանիշերի նախագծերի վրա: Սամիր Մամեդովն ասել է, թե նոր պետություն ստեղծելու մասին շրջանի գործադիր իշխանություններին պաշտոնապես տեղեկացնելու է մարտի 2-ին:

«Այսօրվա դրությամբ, իմ երկրում ապրում է 4 մարդ, բայց առաջիկայում ես մտադիր եմ էապես ավելացնել բնակչության թիվը», - հայտարարել է Մամեդովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG