Reporters Sans Frontiers («Լրագրողներ առանց սահմանների») միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը մտահոգություն է բարձրաձայնել Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ:
Ըստ «Թուրան» գործակալության, Reporters Sans Frontiers-ը կոչով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին՝ «ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը՝ լրագրողների դեմ բռնություն իրականացնողներին գտնելու եւ պատժելու համար»:
«Սա մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր լրագրողների հանդեպ բռնությունների երկրորդ դեպքն է», - ասվում է կազմակերպության դիմումի մեջ: - «Մենք խիստ վրդովված ենք լրագրողների դեմ նման մեթոդների կիրառմամբ, ինչը վկայում է մամուլի ազատության ավելի ու ավելի վատթարացող իրավիճակի մասին»:
Փետրվարի 25-ին ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի խմբագիր Գանիմատ Զահիդովը եւ տնօրեն Ազեր Ահմեդովը «երեք ամրակազմ անձանց կողմից» սպառնալիքի տակ բերվել էին Բաքվի սրճարաններից մեկը, ուր նրանց ստիպողաբար նկարահանել էին մարմնավաճառների հետ: Դրանից հետո լրագրողներին դաժանորեն ծեծել էին եւ բերման ենթարկել ներքին գործերի մոտակա բաժանմունքը, որտեղ ստիպել էին ստորագրել «հասարակական վայրում անվայել վարքի» մասին մեղայական ցուցմունք:
«Ազադլիգ»-ի խմբագիր Զահիդովի խոսքերով, ոստիկանները իրենցից պահանջում էին դադարեցնել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մասին քնադատական հոդվածների հրապարակումը:
Միջադեպի հաջորդ օրը իշխանամետ «Լիդեր» հետուստաընկերությունը եթեր էր հեռարձակել «Ազադլիգ»-ի լրագրողների մերկ լուսանկարները՝ մեկնաբանելով. - «Ահա այսպես են ժամանակ անցկացնում անբարոյական ընդդիմադիր լրագրողները»:
Փետրվարի 2-ին Բաքվում զինված ուժերի շտաբ էր բերվել, մի քանի ժամ պահվել ու բռնության ենթարկվել «Մոնիտոր» թերթի թղթակից Աքպեր Հասանովը, ով մինչ այդ քննադատական հոդվածների շարք էր տպագրել բանակի մասին: