Մատչելիության հղումներ

Մոսկվայի Հաղթանակի այգում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը


«Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ մենք ցանկանում ենք Մոսկվայի Հաղթանակի այգու կենտրոնում տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ողբերգական տարելիցը կնշվի նաեւ Ռուսաստանի Պետդումայում եւ Դաշնության խորհրդում, իսկ ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով այդ օրը եթեր կհեռարձակվեն քննարկումներ», - երեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նաեւ տեղեկացրել է Հայերի համաշխարհային կոնգրեսը (որի նախագահը նույնպես ինքն է) նախատեսում է ապրիլի 17-19-ը Բրյուսելում կազմակերպել «Ցեղասպանություն. հանցագործություն մարդկության դեմ» թեմայով կլոր սեղան՝ Սփյուռքի ներկայացուցիչների եւ համաշխարհային համբավ ունեցող գիտնականների եւ փորձագետների մասնակցությամբ:

Բացի այդ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրումներ, աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցներում կտպագրվեն Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով կհրատարակվի «Հիշողություն ընդդեմ մոռացության» ամսագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG