Մատչելիության հղումներ

Կբացվի Բաքու-Կարս ավիաչվերթ


Ինչպես հաղորդել է ադրբեջանական ANS գործակալությունը, մոտ ապագայում կբացվի Բաքու-Կարս ավիաչվերթ, իսկ առաջիկա թռիչքային սեզոնում կգործի նաեւ Բաքու-Թավրիզ-Բաքու ավիաչվերթը:

Ադրբեջանական AZAL պետական ավիաընկերության փոխտնօրեն Սաբիր Իլյասովի խոսքերով, վերջին տարիներին ընկերությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտ ներդրել է շուրջ 200 միլիոն դոլար: Նոր ինքնաթիռներ գնելու կապակցությամբ կփոխվի նաեւ ընկերության իմիջը եւ տարբերանշանը (լոգոն):

Բացի այդ, մարտի վերջին Ադրբեջան կբերվեն Ֆրանսիայում գնված 3 «Եվրոկոպտեր» ուղղաթիռները, որոնք կօգտագործվեն ներքին չվերթների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG