Մատչելիության հղումներ

Ադրբեջանում դադարեցվել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գրքի հրատարակչի հանդեպ քրեական հետապնդումը


Ադրբեջանի իշխանությունները դադարեցրել են քրեական հետաքննությունը Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» («Իմ պայքարը») գրքի ադրբեջանական հրատարակության հեղինակ, «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի հանդեպ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից հայտնել են, թե Զեյնալիի նկատմամբ քրեական գործը կարճվել է «պատժելի խախտման բացակայության» պատճառով:

Ադրբեջանի հրեական համայնքի պահանջով Զեյնալին ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Բաքվի հրատարակչություններից մեկը նրա պատվերով տպագրել էր «Մայն կամպֆ» գրքի 100 օրինակ: Նախարարությունը առգրավել էր շուրջ 50 օրինակը:

Ինքը Զեյնալին նշել է, թե Ադրբեջանում չկա օրենք, որը արգելեր Հիտլերի գրքի հրատարակումը, որում նացիստական Գերմանիայի առաջնորդը ներկայացնում է իր հակահրեական հայացքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG