Մատչելիության հղումներ

Գերված ադրբեջանցիները ազատ կարձակվեն առաջիկա օրերին


Ադրբեջանական ANS գործակալության տեղեկացմամբ, «սխալմամբ հայկական կողմը անցած եւ գերի ընկած» ադրբեջանցիներ Հիքմեթ Թագիեւը, Խեյալ Աբդուլաեւը եւ Ռուսլան Բաշիրովը ազատ կարձակվեն առաջիկա օրերին:

Ըստ գործակալության՝ հայկական կողմը համաձայնել է ազատ արձակել ադբեջանցիներին, եւ այժմ քննարկվում է, թե երբ եւ որտեղ են նրանք փոխանցվելու Ադրբեջանին:

Անհետ կորածների եւ ռազմագերիների հարցերով միջազգային հանձնախմբի Ղարաբաղի համակարգող Ալբերտ Ոսկանյանը, որը շաբաթ օրը այցելել է ադրբեջանցիներին, տեղեկացրել է, որ նրանց առողջական վիճակը նորմալ է, նրանց նկատմամբ որեւէ ֆիզիկական ճնշում չի գործադրվել:

Բանակցությունների մասին տեղեկատվությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեցին ԼՂՀ գերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովում: Սակայն, ըստ աղբյուրի, ադրբեջանցիները փոխանակվելու են, ոչ թե հանձնվելու, ինչի համար Ադրբեջանը պետք է ընդունի, որ իր տարածքում կան գերված հայեր:

Ադրբեջանցիներ Թագիեւը, Աբդուլաեւը եւ Բաշիրովը փետրվարի 15-ին Թարթարի շրջակայքում սխալմամբ անցել էին հայկական կողմը եւ գերի ընկել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG