Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. «Կողմերից ոչ մեկը չի կարող ստանալ ամենը՝ ոչինչ չտալով»


«Կյանքը ցույց տվեց, որ պատերազմում հաղթելը բավական չէ, եւ շարունակվող փոխադարձ ատելության մթնոլորտում հարցի կարգավորումը անհնար է», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Բանակցային գործընթացում կան հարցադրումային եւ իրական դիրքորոշումներ. պարզ է, որ ոչ մի կողմը չի կարող ստանալ ամենը՝ չտալով ոչինչ: Այլ խոսքերով՝ անհրաժեշտ է խելամիտ փոխզիջում», - Արցախի պետական համալսարանում ունեցած իր ելույթում նշել է Ղուկասյանը՝ ավելացնելով, թե այսօր կողմերը պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը:

«Զիջել կարելի է ընկերոջը, ընդդիմախոսին՝ ոչ թշնամուն», - ասել է ԼՂՀ նախագահը, որի կարծիքով, իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է համապատասխան քարոզչություն եւ հասարակական կարծիքի նախապատրաստում:

«Մենք հասկանում ենք, որ ադրբեջանցիները մեր հարեւաններն են, եւ մեր հիմնական նպատակը խաղաղության հաստատումն է: Տարածաշրջանի զարգացումը հնարավոր է միայն բոլոր հակամարտությունների կարգավորման դեպքում, դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի բարի կամքը», - հայտարարել է Արկադի Ղուկասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG