Կիրակի օրվանից ուժի մեջ է մտել Հակածխախոտային միջազգային կոնվենցիան, որը ընդունվել էր Առողջապահության համաշխարհային համագումարի 56-րդ նստաշրջանի կողմից 2003 թվականի մայիսին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՊՀ երկրներից կոնվենցիային միացած միակ երկիրը Հայաստանն է: Երեք տարուց ավելի է, ինչ բանակցություններ են ընթանում կոնվենցիային Հնդկաստանի, Ճապոնիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ եվրոպական 10 պետությունների միանալու մասին:
Կոնվենցիայով աշխարհի պետությունների կառավարությունները պարտավորվում են հարկերի, կոշտ գնային քաղաքակության, գովազդի եւ հովանավորչության սահմանափակման, ինչպես նաեւ ծխախոտի անօրինական վաճառքի դեմ պայքարի միջոցով պաշտպանել իրենց քաղաքացիների առողջությունը:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 19-ին ստորագրել էր «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը:
Համաձայն օրենքի, Հայաստանի տարածքում արգելվում է կառավարության կողմից սահմանված նորմերից ավելի նիկոտինի եւ խեժի պարունակությամբ ծխախոտի արտադրությունը, ներմուծումն ու սպառումը: Օրենքն արգելում է ծխախոտի սպառումը բուժական եւ կրթական հիմնարկություններում, սպորտային դահլիճներում եւ մարզադաշտերում, ինչպես նաեւ ծխախոտի վաճառքը անչափահասներին: