Մատչելիության հղումներ

Ճշտվում է Չեչնիայում ահաբեկչական գործողության կանխման ընթացքում Հայաստանի քաղաքացու սպանության մասին տեղեկությունը


Իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչական գործողության փորձ Չեչնիայի Կուրչալոյ շրջանում: «Ինտերֆաքս» գործակալությանը տեղի ոստիկանության բաժանմունքից հայտնել են, թե իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել Ծածան-Գյուրտ գյուղ տանող ճանապարհի մոտ տեղադրված ականը:

Հետախուզական օպերացիայի ընթացքում սպանվել է երկու գրոհային: Նրանցից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստանի քաղաքացի է: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են «Ստրելա» հրթիռ, ինքնաձիգներ, հակատանկային նռնակներ եւ մեծ թվով փամփուշտներ:

Հյուսիսային Կովկասում դաշնային զորքերի խոսնակ Իլյա Շաբալկինը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, թե Գուդերմեսում նախօրեին ձերբակալված մի գրոհային պատմել է նախատեսվող ահաբեկչության վայրի եւ խմբի անդամնեի մասին: Իրավապահները այժմ որոնում են խմբի մյուս անդամներին:

Հայաստանի ոստիկանության ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ հայտնեցին, թե իրենք որեւէ տեղեկություն չունեն՝ ավելացնելով, որ նման հարցերով զբաղվում է արտգործնախարարությունը: Իսկ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Համլետ Գասպարյանը նշեց, թե ժամանակ է պետք՝ տեղեկատվության իսկությունը պարզելու համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG