Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը Բելառուսին եւ Մոլդովային կոչ է արել հետեւել Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակին


«Մոլդովայի եւ Բելառուսի ժողովուրդները պետք է օգտվեն իրենց ընձեռված հնարավորությունից եւ առաջիկա ընտրություններում քայլ կատարեն դեպի ազատություն», - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

«Ժողովրդավարական հեղափոխությունները, որոնք Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա եկան 15 տարի առաջ, հասան Վրաստան եւ Ուկրաինա: Մոլդովայի քաղաքացիները նույնպես հնարավորություն կունենան գիտակցել իրենց ժողովրդավարական ներուժը, երբ 10 օր հետո գնան ընտրական տեղամասեր», - գործակալությունների փոխանցմամբ, հայտարարել է Բուշը:

ԱՄՆ նախագահը նշել է, թե Բելառուսի քաղաքացիները նույնպես պետք է օգտագործեն իրենց երկիրը ժողովրդավարական դարձնելու հնարավորությունը:

«Հեշտ չէ պաշտպանել ժողովրդավարությունը, ինչպես դա արեցին Թբիլիսիի Ազատության հրապարակում եւ Կիեւի Անկախության հրապարակում հավաքված մարդիկ», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG