Մատչելիության հղումներ

Բաքվում հացադուլ են սկսել չեչեն փախստականները


Մեկ տասնյակից ավելի չեչեն փախստականներ չորեքշաբթի օրը հացադուլ են սկսել Բաքվում՝ պահանջելով, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարը իրենց շնորհի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ:

«Շատ քչերին է շնորհվել միջազգայնորեն ճանաչված փախստականի կարգավիճակ», - «Ֆրանսպրես»-ին ասել է հացադուլի մասնակիցներից Իբրագիմ Քազիեւը, որը 5 տարի առաջ Ադրբեջան է փախել
Գուդերմեսից:

Քազիեւը նշել է, թե իրենք բազմիցս դիմել են միջազգային կարգավիճակ ստանալու համար, ինչն իրենց թույլ կտար ֆինանսական օգնություն ստանալ եւ ապաստանի հավակնել Արեւմուտքում, սակայն միշտ մերժում են ստացել:

Նրա խոսքերով, Ռուսաստանի ճնշման ներքո Ադրբեջանի իշխանությունները լրջորեն սահմանափակում են չեչեն փախստականների իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG