Ինչպես տեղեկացրել «Ա-Ինֆո» գործակալությունը, 80 ռուս զինվորականներ վերջապես հնարավորություն են ստացել Գյումրիի թիվ 125 ռազմակայանից անցնել Ախալքալաքի թիվ 62 ռուսական ռազմակայան:
Շուտով Վրաստան կմտնեն եւս 71 ռուս զինվորականներ, որոնց նույնպես Վրաստանի արտգործնախարարությունը տրամադրել է մուտքի արտոնագրեր:
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Գոմիաշվիլին հայտարարել է, թե մուտքի արտոնագրեր տրամադրվելու է սահմանափակ թվով ռուս զինվորականների: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ռազմակայան մուտք գործող զինվորականների թիվը չպետք է գերազանցի ռազմակայանից դուրս եկածների թվին: