«Միացյալ Նահանգները լուրջ ուշադրություն են դարձնում Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին, եւ դրանց ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանելուն աջակցելու նպատակով հատկացրել է 7 միլիոն դոլար», - լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը:
«Day.az» ինտերնետային կայքի փոխանցմամբ, դեսպանը նշել է, թե արդար ընտրությունների կարեւոր նախապայմաններ են՝ բոլոր քաղաքական ուժերի համար հեռուստաեթերից օգտվելու հավասար պայմանները», ընտրողների հետ թեկնածուների հանդիպումների ժամանակ անվտանգության ապահովումը եւ քվեների ճիշտ հաշվարկը: