Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Հայաստան կայցելի Կովկասի եւ Միջին Ասիայի գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները կայցելեն Աշտարակի թիվ 5 դպրոց, իսկ վերադարձին տեղի կունենա «Կոռուպցիոն ռիսկերի կառավարումը կրթության ոլորտում» թեմայով քննարկում:

Տեղի կունենա Հայաստանի քաղաքացիական գործերով վերաքննիչ, ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ եւ ՀՀ տնտեսական դատարանների նորակառույց շենքային համալիրի բացման արարողությունը։

Հայաստանի կառավության շենքի առջեւ բողոքի ցույց են կազմակերպելու սոցիալական քարտեր չցանկացած, չստացած եւ դրա արդյունքնում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

Ազգային Ժողով մշակույթի եւ կրթության հանձնաժողովի նիստում մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը կզեկուցի 2005 թվականի հոբելյանական միջոցառումների, իսկ կրթության նախարար Սերգո Երիցյանը՝ կրթության վարկային ծրագրի կատարման մասին:

Հասարակական երկխոսության եւ զարգացման կենտրոնում կկայանա հայ-թուրքական երկխոսությանը նվիրված գրքի շնորհանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG