Մատչելիության հղումներ

Օսկանյանը հանդիպել է Հասարակածային Գվինեայում դատապարտված հայ օդաչուների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ Հասարակածային Գվինեա պաշտոնական այցի ընթացքում առանձին քննարկման առարկա է դարձել անցյալ տարվա մարտից ի վեր գվինեական բանտում գտնվող վեց հայ օդաչուների հետագա ճակատագիրը: Հայաստանի արտգործնախարարը հանդիպել եւ զրուցել է նրանց հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երկուշաբթի օրը նախարար Օսկանյանի եւ Հասարակածային Գվինեայի ղեկավարության հանդիպումներում «մտքեր են փոխանակվել երկու երկրների միջեւ դատապարտված անձանց փոխանակման վերաբարյալ համաձայնագիր ստորագրելու շուրջ, որը հնարավություն կտա գործնականում սկսել այդ խրթին հարցի կարգավորման ընթացքը»:

Հասարակածային Գվինեայի արտաքին գործերի նախարար, պաստոր Բիլ Միչա Օնդոն եւ Վարդան Օսկայանը ստորագրվել են երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ մոտ ապագայում համատեղության կարգով դեսպաններ փոխանակելու վերաբերյալ:

Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Հասարակածային Գվինեայի վարչապետ Միգել Աբիա Բիտեո Բորիկոյի եւ գլխավոր դատախազ Խոսե Օլո Օբոնոյի հետ: Քննարկվել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության հաստատման, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հետ կապված հարցեր:

Անցած տարվա նոյեմբերի 26-ին Հասարակածային Գվինեայի դատարանը ԱՆ-12 օդանավի հրամանատարին դատապարտել է 14 տարվա, իսկ անձնակազմի մնացած 5 անդամներին՝ 14-ական տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG