Ինչպես այսօր հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Ադրբեջանի մաքսային ծառայության եւ տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք եւ վառելիք:
Մինչ Ադրբեջանի իշխանությունները բանակցում են մատակարարող ընկերությունների հետ, մաքսային ծառայությունը շարունակում է ստուգումները:
Ներկայումս ադրբեջանա-վրացական սահմանի Բեյուկ-Քեսիկ կայարանում իրենց հերթին են սպասում 420 բեռնատար վագոններ: Դրանցից 297-ը տեղափոխում են հացահատիկ, 75-ը՝ դիզելային վառելիք, 32-ը՝ հեղուկ գազ, մնացածը՝ տարբեր նշանակության ապրանքներ: