Մատչելիության հղումներ

Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել արտգործնախարար Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ում


Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը, անցած շաբաթավերջին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, Ֆրենկ Փալոնը անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

Կոնգրեսականը նաեւ ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Օսվենցիմի ազատագրման 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ամբողջական ճառը:

«Որպես Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խմբի համանախագահ, պատիվ ունեմ Կոնգրեսին ներկայացնելու նախարար Օսկանյանի ամբողջական ճառը: Հիշելով մարդու դեմ անմարդկային վերաբերմունքի բոլոր դեպքերը, մենք կրկին անգամ հաստատում ենք մեր դիրքորոշումը՝ միշտ կանխել մարդկության դեմ ոճրագործության կրկնման հնարավորությունը՝ դրանով իսկ բացառելով պնդումը, թե պատմությունը դատապարտված է կրկնելու ինքն իրեն», - հայտարարել է Փալոնը:

Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խումբը գործում է 1995 թվականից: Հայկական հարցերին սատարող կոնգրեսականների թիվն այժմ ռեկորդային է՝ 145 մարդ: Հանձնախմբի համանախագահներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG