Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոթ-Ուոթի կարծիքով, Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը չի արտացոլում Մեծ Բրիտանիայի կառավարության կարծիքը Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Ռեգնում» գործակալության հարցազրույցում դեսպանը մեկնաբանել է նաեւ Հայաստանի որոշ քաղաքական գործիչների կարծիքը, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիան ներկայացնող Թերի Դեւիսի եւ Դեւիդ Աթկինսոնի պատրաստած զեկույցը համահունչ է այդ երկրի շահերին:
Նա նշել է, թե իր համար՝ որպես Եվրախորհրդի անդամ պետության ներկայացուցչի, ճիշտ չէր լինի արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւի մասին:
«Թեեւ զեկույցը, որի վրա հիմնվում էր բանաձեւը, կազմել է Բրիտանիայի խորհրդարանի անդամը, այն արտացոլում է տվյալ պատգամավորի անձնական տեսակետները, ոչ թե Միացյալ Թագավորության կառավարության կարծիքը», - հայտարարել է Թորդա Էբոթ-Ուոթը: - «Մենք առաջին հերթին շահագրգռված ենք հակամարտության խաղաղ կարգավորմամբ, քանի որ դրա (հակամարտության) առկայությունը արգելակում է ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացումը»:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանաձեւը բուռն արձաքանքների էր արժանացել Հայաստանում եւ Ղարաբաղում՝ հարուցելով մասնավորապես Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի քննադատությունը: Իսկ Հայաստանի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների կարծիքով՝ բրիտանացիների պատրատած զեկույցից «ադրբեջանական նավթի հոտ էր գալիս»: