Մատչելիության հղումներ

Հաստատվել է Վրաստանի կառավարության նոր կազմը


Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը արտահերթ նիստում 175 «կողմ» եւ 24 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ Զուրաբ Նողաիդելու գլխավորությամբ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախկին ֆինանսների նախարար Նողաիդելուն այդ պաշտոնում կփոխարինի Ռուսաստանում Վրաստանի դեսպան Վալերի Չեչելաշվիլին: Փոխվարչապետ եւ միաժամանակ՝ արդարադատության նախարար է դարձել Կոնստանտին Կեմուլարիան, իսկ արդարադատության նախկին նախարար Գեորգի Պապուաշվիլին դարձել է շրջակա միջավայրի պահպանության եւ բնապաշարների նախարար: Մնացած բոլոր նախարարները պահպանել են պաշտոնները:

Իր ելույթում Զուրաբ Նողաիդելին նշել է, թե իր կառավարությունը հիմնական ուշադրությունը դարձնելու է սոցիալական, էներգետիկ, տնտեսական եւ ռազմական հարցերին:

«Մենք շարունակելու ենք Զուրաբ Ժվանիայի կառավարության վարած քաղաքականությունը», - հայտարարել է Նողաիդելին:

Երեկ ուշ երեկոյան կառավարության նոր կազմի մասին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Վարչապետի պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումը Զուրաբ Նողաիդելին կունենա արդեն այսօր՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Քանի որ Վրաստանին եւ Ռուսաստանին չհաջողվեց ընկեր լինել, Վրաստանի կփորձի գոնե գործընկերություն հաստատել Ռուսաստանի հետ», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Զուրաբ Նողաիդելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG