Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, երեք ադրբեջանցի զինվոր «սխալմամբ անցել են հայկական կողմը եւ գերի են ընկել»: Տեղեկությունը հաստատել են ինչպես Հայաստանի իրավասու ատյանների՝ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը աշխատանքներ է տանում գերիներին ազատելու ուղղությամբ:
Ըստ նույն աղբյուրի, նախկինում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մի քանի անգամ միջնորդել է՝ ազատելու գերի ընկած ադրբեջանցի զինվորներին: Բայց քանի որ միջնորդական առաքելությունը գաղտնի է եւ հրապարակման ենթակա չէ, ապա կազմակերպության հայաստանյան գրասենյակում որեւէ ստույգ տեղեկություն չհայտնեցին:
Գերված զինվորները հարցաքննվում են, հատուկ ծառայությունները ճշտում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայտնվել հայկական տարածքում: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ պատճառները պարզելուց հետո հնարավոր է, որ ադրբեջանցի գերիներին փոխանակեն:
Գերության մեջ հայտնված ադրբեջանցի զինվորների մասին այլ տեղեկություններ առայժմ չկան:
Կարինե Քալանթարյան