Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը չորեքշաբթի օրը հաստատել է «Փախստականների եւ տեղահանված անձնաց սոցիալ-տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում Ադրբեջանին 11,5 միլիոն դոլարի վարկ հատկացնելու մասին որոշումը:
Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Համաշխարհային բանկի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, թե վարկը տրամադրվել է Զարգացման միջազգային ընկերակցության պայմաններով, 35 տարով:
Ծրագրի նպատակը փախստականների եւ տեղահանված անձանց կենսապայմանների եւ սոցիալական ինտեգրման հեռանկարների բարելավումն է:
Նշենք, որ նմանատիպ ծրագիր Հայաստանում չի իրականացվում: Փոխարենը 2004 թվականին Համաշխարհային բանկը 5,5 միլիոն դոլար էր հատկացրել Հայաստանի սոցիալական ոլորտի, մասնավորապես՝ կենսաթոշակային համակարգի եւ զբաղվածության ծառայություների հզորացմանը: