Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ախալցիխեի համալսարանի ռեկտորը


Պաշտոնը չարաշահելու մեղադրանքով չորեքշաբթի օրը ձերբակալվել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի՝ Սամցխե-Ջավախեթիում մասնաճյուղի ռեկտոր Մերաբ Բերիձեն:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, ռազմական ամբիոնում չարաշահումների գործով որպես վկա ցուցմունք տալու նպատակով Բերիձեն հրավիրվել էր տեղի դատախազություն, ինչից հետո նախաքննությունը նպատակահարմար էր համարել նրան ձերբակալել: Բերիձեին սպառնում է ազատազրկում 3 ամսով:

Բերիձեի ձերբակալությունը առաջացրել է համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների բողոքը: Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել Մերաբ Բերիձեին, որին ներկայացված մեղադրանքները, ըստ նրանց, սին են եւ շինծու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG