Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձելու է Լեռնային Ղարաբաղի հարցը մտցնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գալիք նստաշրջանի օրակարգ


Ինչպես հաղորդել է ադրբեջանական ANS գործակալությունը, Ադրբեջանը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի հարցը մտցնել փետրվարի 24-ին Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգ:

«Այս հարցն անընդհատ բարձրացվում է, սակայն այս անգամ քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը», - հայտարարել է Միլլի Մեջլիսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաբիյաթ Ասլանովան:

Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունը ամեն ինչ անելու է, որպեսզի հարցը քննարկվի նստաշրջանում, որին մասնակցելու են 55 երկրների պատվիրակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG