Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Վրաստանի ողջ բարձրագույն սպայական կազմը


Ինչպես այսօր հաղորդել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, Վրաստանի պաշտպանության նախարարի պահանջով հրաժարական է ներկայացրել երկրի Զինված ուժերի (ԶՈՒ) ողջ բարձրագույն սպայական կազմը:

«Դա մեր ներքին խոհանոցն է, եւ ես չէի ցանկանա մեկնաբանել նախարարի որոշումը», - վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը ասել է Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Ես, մյուս գեներալների նման, նախարարի պահանջով ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմումս», - ասել է Վրաստանի Ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիրան Սալուկվաձեն:

Վրաստանի պաշտանության նախարարության մամլո ծառայությունից ո'չ հերքել եւ ո'չ էլ հաստատել են այս տեղեկատվությունը: Նախարարությունում «Ռուսթավի-2»-ի աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, նշել է, թե նախարարը դժգոհ է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG