Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը հանդիպումներ է ունեցել Ղարաբաղում


Ադրբեջանական «Day.az» ինտերնետային կայքի փոխանցմամբ, այս օրերին Լեռնային Ղարաբաղում է գտնվում ադրբեջանական «Մոնիտոր» ամսագրի թղթակից Էյնուլլա Ֆաթուլլաեւը, որը հանդիպել է քաղաքական եւ հասարակական մի շարք գործիչների հետ:

Ֆաթուլլաեւը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել փախստականների հետ, զրուցել է«Ազատ Արցախ» եւ «Դեմո» թերթերի խմբագրերի հետ:

«Մոնիտոր» ամսագրի թղթակցի այցի հետ կապված որեւէ միջադեպ չի գրանցվել:

Ըստ «Day.az»-ի, այցի կապակցությամբ արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը դիտարկում է որպես ԼՂՀ կողմից բարի կամքի դրսեւորում եւ երկու ժողովուրդերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG